Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը:

 

Իհարկե, յուրաքանչյուր մարդ անհատականություն է և տարբեր կերպ է արձագանքում կենսառիթմերի ազդեցությանը, մեծ նշանակություն ունի նրա զգացմունքային և ֆիզիկական վիճակը, տարիքը և բնակության վայրը: Սակայն կան նաև կենսառիթմերի ազդեցության ընդհանուր օրինաչափություններ օրգանիզմի որոշակի համակարգերի վրա և միայն մենք` ինքներս,«լսելով» մեր օրգանիզմին, կարող ենք կառավարել մեր ներքին ռիթմերը: Եվ այսպես:

 

  • Բարակ աղու բուժումն առավել արդյունավետ է լինում  11-ից մինչև ժամը 13-ը:
  • Երիկամների և ողնաշարի հիվանդությունները`  17-ից մինչև ժամը 19-ը:
  • Մաշկային հիվանդությունները և մազաթափությունը բուժման բարենպաստ ազդեցությանն են ենթարկվում 21-ից մինչև ժամը 23-ը:
  • Լեղաքարային հիվանդությունը հատուկ ուշադրություն է պահանջում 21-ից մինչև գիշերվա ժամը 1-ը, քանի որ այդ ժամանակահատվածում լեղաքարերը սկսում են շարժվել: 
  • Հիվանդ լյարդի դեպքում հարկ է դեղորայք ընդունել գիշերվա 1-ից մինչև ժամը 3-ը, քանի որ այդ ընթացքում ազդեցությունն առավել արդյունավետ է լինում: 
  • Ասթմայով հիվանդների համար դեղորայք ընդունելու լավագույն ժամը գիշերվա 3-ից հետոն է մինչև ժամը 5-ը, քանի որ հենց այդ ժամանակ է թոքերի և բրոնխների հիվանդություններով մարդկանց մոտ դժվարանում շնչառությունը:
  • Կեսգիշերին և առավոտյան ժամերին զարկերակային ճնշումը իջնում է, իսկ նրա առավելագույնը լինում է ժամը 16-ից մինչև 20-ը, այդ պատճառով էլ արյան գերճնշումով հիվանդների համար նպատակահարմար է դեղորայք ընդունել հենց այդ ժամերին:
  • Հակաալերգիկ պատրաստուկներն առավելագույն արդյունք են ապահովում քնելուց առաջ  ընդունելու դեպքում: Դա բացատրվում է նրանով, որ հիստամինի քանակը օրգանիզմում ավելանում է օրվա երկրորդ կեսին և առավելագույն թվերին է հասնում ուշ երեկոյան և գիշերը: 

 

Կենսառիթմերի ազդեցությունը օրգանիզմի վրա կարելի է օգտագործել տարբեր հիվանդությունների ոչ միայն կանխարգելման  և բուժման, այլև դրանց ախտորոշման նպատակով: Օրինակ, ստամոքսի խոցի ախտորոշումն առավել ինֆորմատիվ կլինի, եթե կատարվի առավոտյան ժամը 7-9 ընկած ժամանակահատվածում, իսկ 12-մատնյա աղու հիվանդությունները լավագույնս ախտորոշվում են ժամը 13-15-ը:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. liveinternet.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ